Փաշինյանը ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների հետ (տեսանյութ, լրացված)
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, խորհրդարանում պատրաստվում է հանդիպումների խմբակցությունների հետ:
Փաշինյանը հանդիպումներից առաջ լրագրողներին ասաց, որ քննարկման թեման ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է:
«Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային, համերաշխության մթնոլորտ: Փակել թշնամանքի էջը, բոլոր հարցերի քննարկման համար պայմաններ ստեղծել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նա ապագա ծրագրերի ու վարչապետ ընտրվելու դեպքում քայլերի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան նշեց, որ դեռ վարչապետի թեկնածու է, ոչ թե վարչապետ և այդ հարցերին կպատասխանի ընտրվելու դեպքում միայն: Այդուհանդերձ կառավարություն ձևավորելու հարցում կադրային խնդիր ունենալը բացառեց, նշեց, որ կա գաղափար հանելու ռեյտինգային ընտրակարգը: Չնայած այս ամենին՝ չի կարող պնդել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր փոփոխություններին կողմ է քվեարկելու:
«Այս պահին ոչ մի համաձայնություն դեռ իշխող ուժի հետ չկա: Կա պայմանավորվածություն հանդիպման, որը կկայանա ապրիլի 30-ին»,-ասաց Փաշինյանը:
«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:
***
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ էր:
«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասացին, որ իրենք կողմ են քվեարկելու իմ թեկնածության օգտին»,-հանդիպումից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»:
Փաշինյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են․
«Մենք պետք է համոզված լինենք, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ենք արել օրինական, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեզ պետք են այնպիսի ընտրություններ, որի արդյունքները հանրության ու քաղաքական ուժերի համար կասկածի տակ չեն լինի»:
***
Հանդիպումից հետո «Ծառուկյան»խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կառավարությանը «Ծառուկյան» դաշինքի մաս կազմելու հարց չի քննարկվել: Նա նաև նշել է, որ վարչապետի ընտրությունից հետո անպայման քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:
«Արտահերթ ընտրություն կազմակերպելը մեկ ժամում լուծելու խնդիր չէ, դրա համար առաջնային է, որ բորեփոխվի Ընտրական օրենսգիրքը՝ հանելով ռեյտինգային ընտրակարգը, որը պարզապես ապաքաղաքականացրեց ընտրությունը։
Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որը տարիներ շարունակ արմատավորվել է, որ դեռևս 20-30 տարի բոլոր ճանապարհները պետք է անցնեին Մելիք Ադամյանով, այս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել: Պետք է առանց ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը երկիրը այս վիճակից դուրս բերելու համար»,-ասել է Ն.Զոհրաբյանը:
***
Մեկնարկել է հանդիպումը ՀՅԴ խմբակցության հետ։ Այս հանդիպումից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ:
Փաշինյանը ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների հետ (տեսանյութ, լրացված)
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, խորհրդարանում պատրաստվում է հանդիպումների խմբակցությունների հետ:
Փաշինյանը հանդիպումներից առաջ լրագրողներին ասաց, որ քննարկման թեման ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է:
«Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային, համերաշխության մթնոլորտ: Փակել թշնամանքի էջը, բոլոր հարցերի քննարկման համար պայմաններ ստեղծել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նա ապագա ծրագրերի ու վարչապետ ընտրվելու դեպքում քայլերի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան նշեց, որ դեռ վարչապետի թեկնածու է, ոչ թե վարչապետ և այդ հարցերին կպատասխանի ընտրվելու դեպքում միայն: Այդուհանդերձ կառավարություն ձևավորելու հարցում կադրային խնդիր ունենալը բացառեց, նշեց, որ կա գաղափար հանելու ռեյտինգային ընտրակարգը: Չնայած այս ամենին՝ չի կարող պնդել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր փոփոխություններին կողմ է քվեարկելու:
«Այս պահին ոչ մի համաձայնություն դեռ իշխող ուժի հետ չկա: Կա պայմանավորվածություն հանդիպման, որը կկայանա ապրիլի 30-ին»,-ասաց Փաշինյանը:
«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:
***
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ էր:
«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասացին, որ իրենք կողմ են քվեարկելու իմ թեկնածության օգտին»,-հանդիպումից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»:
Փաշինյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են․
«Մենք պետք է համոզված լինենք, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ենք արել օրինական, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեզ պետք են այնպիսի ընտրություններ, որի արդյունքները հանրության ու քաղաքական ուժերի համար կասկածի տակ չեն լինի»:
***
Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կառավարությանը «Ծառուկյան» դաշինքի մաս կազմելու հարց չի քննարկվել: Նա նաև նշել է, որ վարչապետի ընտրությունից հետո անպայման քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:
«Արտահերթ ընտրություն կազմակերպելը մեկ ժամում լուծելու խնդիր չէ, դրա համար առաջնային է, որ բորեփոխվի Ընտրական օրենսգիրքը՝ հանելով ռեյտինգային ընտրակարգը, որը պարզապես ապաքաղաքականացրեց ընտրությունը։
Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որը տարիներ շարունակ արմատավորվել է, որ դեռևս 20-30 տարի բոլոր ճանապարհները պետք է անցնեին Մելիք Ադամյանով, այս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել: Պետք է առանց ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը երկիրը այս վիճակից դուրս բերելու համար»,-ասել է Ն.Զոհրաբյանը:
***
Մեկնարկել է հանդիպումը ՀՅԴ խմբակցության հետ։ Այս հանդիպումից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ:
Կայացել է հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ։
7or.am