Կարծիք

30.04.2018 11:02


Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան, այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն

Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան, այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն

Ուրեմն, անկախ Մայիսի 1-ին ազգային ժողովը կընտրի Նիկոլին վարչապետ, թե չի ընտրի, դրանով Հայաստանում խնդիրները ոչ թե կվերանան, այլ նոր և ավելի բարդ խնդիրներ կսկսեն։ Օրինակ, ինչպես են բաժանվելու փողերը։

Հայաստանի բիզնեսների մի հսկայական մաս թույլատրելի քվոտաներով բիզնես է, որոնց ներկայացուցիչները նստած են ազգային ժողովում։ Առաջ կար մեկը, որ «արդարաբար» բաժանում էր։ Հիմա Պանիկովսկին ասելու է․ «Սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրահիմովիչին»։ Բալագանովը դժգոհելու է․ «Բա Կազլևիչին», և էսպես շարունակ։
Նիկոլի այս պահի պոպուլյարությունը բխում է ժողովրդի այն ընկալումից, որ դևին սպանողը ինքն է, բայց դե դևը հո մի գլխանի չի, եթե նույնիսկ բացառենք հեքիաթներում հանդիպող այն սցենարը, որ դևին սպանողը ինքն է հաճախ դառնում դև։ Ժողովուրդը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն կանգնելու է նորանոր դևերին դեմ հանդիման, որից հետո կցրվի այն միֆը, որ դևը սպանված է։

Ես դեռ մի ոլորտի օբյեկտիվ դժվարությունները նշեցի, էլ չասեմ ուրիշ ոլորտները և արհեստականորեն և թշնամաբար ստեղծվող դժվարությունները։ Ես սա չասեցի, որ վախենանք, այլ որ նկատի ունենանք։ Մի խոսքով, պահյա պահպանյա զՀանրապետությունս Հայաստանի:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը