Աշխարհ

30.04.2018 09:56


Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը

Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը

Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների այսօրվա հայտարարությունում:

«Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին»,-նշված է հայտարարությունում:

«Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»,-այտարարում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը