Քաղաքական

29.04.2018 14:54


Ալավերդու Սանահին կայարանում ցուցարարները փակել են միջպետական ճանապարհը

Ալավերդու Սանահին կայարանում ցուցարարները փակել են միջպետական ճանապարհը

Ալավերդու Սանահին կայարանում ցուցարարները փակել են միջպետական ճանապարհը: Ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել:

Տարածքում ներկա ոստիկանները հետևում են հասարակական կարգի պահպանմանը, սակայն որևէ կերպ չեն միջամտում բողոքի ակցիային: Երկաթուղու Սանահին կայարանի պահակակետի աշխատակիցը նշեց, որ զգուշացրել է մոտակա կայարաններին, որ գնացքներ չուղարկեն։ Երկաթուղու տնօրինությունից ներկայացուցիչներ չեն հանդիպել ցուցարարներին։

Ցուցարարները հայտարարում են, որ ճանապարհը կբացեն ժամը 16:00-ին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը