-Ի՞նչ եք զգում նախընտրական փուլում հաղթանակ տանելուց հետո։
-Ուրախ եմ և հպարտ, որ Հայաստանը Օսլոյում ներկայացնելու համար մեր ժողովուրդն ինձ ընտրեց:
-Ինչպե՞ս եք գնահատում Եվրատեսիլում «Apricot stone» երգի հաղթելու հնարավորությունները։
-Միանշանակ, հաղթելու հավանականությունը շատ մեծ է, և ամեն ինչ կանենք, որ «Եվրատեսիլ-2011»-ն անցկացվի Հայաստանում:
-Տարբեր քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, թե երգը թուրքական մեղեդիներ է պարունակում։Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքները։
-Երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը բազմիցս պատասխանել է այս հարցին և նշել, որ այն զուտ հայկական երաժշտությամբ հիթային երգ է:
-Ձեր հաղթանակը կապում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ և նշում, թե մեծ հաշվով նա է հովանավորել Ձեզ և այդ հաղթանակը։ Այդ լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են։
-Նմանատիպ լուրերը բամբասանք են և չարախոսություն:
-Էմմիի պրոդյուսեր և նրա մայր Նադեժդա Սարգսյանն ասել է, որ հնարավոր է՝ դատարան դիմի, քանի որ, նրա խոսքերով, տեղեկություններ կան, թե Էմմիի և Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրությունները տեղ չեն հասել, որովհետև սերվերից արգելափակված են եղել։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։
-Խնդրում եմ տվյալ հարցին լիարժեք պատասխան ստանալու համար դիմել մրցույթի կազմակերպիչներին:
Եվա Ռիվաս
Հարցազրույց Եվա Ռիվասի հետ

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը