Լրահոս

29.04.2018 20:30


Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության ամբողջ տարածքում այսօր ժամը 12.00-ից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:

Ժամը 16.00-ին ապաշրջափակվել են ճանապարհները, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ժամը 19.00-ին հասնել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:

Այսօր ժամը 17:00-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ է մեկնարկել դեպի Հանրապետության հրապարակ։

***

Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 30-ին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները կրկին պետք է դադարեցնել, քանի որ վաղն առավոտվանից ինքը զբաղված է լինելու գրասենյակային աշխատանքով և հանդիպումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ։

Արդեն ժամը 17։00-ին կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից երթ կընթանա, իսկ ժամը 19։00-ին հանրահավաք է հրավիրվելու Հանրապետության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը