Կարծիք

29.04.2018 07:53


Պետք է հաշվել, թե որքան գումար ծախսեցին «սահմանադրական բարեփոխումներ» կոչված օպերացիայի վրա

Պետք է հաշվել, թե որքան գումար ծախսեցին «սահմանադրական բարեփոխումներ» կոչված օպերացիայի վրա

Պետք է հաշվել, թե 2014-ից մինչև սահմանադրական հանրաքվեի օրը որքան գումար ծախսեցին «սահմանադրական բարեփոխումներ» կոչված օպերացիայի վրա, քանի-քանի չակերտավոր սահմանադրագետների ներքաշեցին փաստաթղթի մշակման գործում և որքան գումարներ վատնեցին Սերժ Սարգսյանի համար ցանկալի «ստեղծագործությունը» գրողների վրա, քանի-քանի անգամ գնացին Վենետիկի հանձնաժողովի դուռը՝ ծախսելով զգալի գումար, մարզերում նոր Սահմանադրությունը ներկայացնելու համար կազմակերպված ժողովների համար որքան փող դուրս գրեցին «այո»-ի և «ոչ»-ի շոուի ու հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու համար ինչքան դատարկեցին լղարիկ պետբյուջեն...
Էսքան գումար թափեցին ջուրը, երբ կարելի էր թոշակները բարձրացնել:
Հիմա էդ անփոխարինելին, Դը Գոլը, Չերչիլն ու Պերիկլեսը որտե՞ղ է, որի իդեա-ֆիքսը մի քանի օրում հօդս ցնդեց, քանի որ իր պատվիրած օպուսը գործեց հե՛նց իր դեմ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը