Քաղաքական

28.04.2018 21:28


ՀՅԴ-ն` Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին

ՀՅԴ-ն` Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»:

Արսեն Համբարձումյանը ողջամիտ համարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը