Քաղաքական

28.04.2018 17:32


Շարմազանովը Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

Շարմազանովը Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ն, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:

Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:

Մանրամասները՝ Aysor.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը