Կարծիք

28.04.2018 12:41


Վարչապետի թեկնածուները չեն կարող առաջադրվել առանց քաղաքական ծրագրի

Վարչապետի թեկնածուները չեն կարող առաջադրվել առանց քաղաքական ծրագրի

Վարչապետի թեկնածուները չեն կարող առաջադրվել առանց քաղաքական ծրագրի։ Տնտեսական խնդիրները, հատկապես այս պահին, ածանցյալ են քաղաքական լուծումներին։

1. Քաղաքականության ու տնտեսության տարանջատում։ Դեռևս դեկլարացիայի տեսքով հայտարություն։

2. Մենաշնորհների վերացում և հենց այս պահից սկսած՝ պետք է ստեղծվի մաքսատան թափանցիկությունը վերահսկող դեռևս քաղաքացիական վերահսկողության խումբ՝ թեժ գծով։

3. Աշխարքաղաքական բանավեճերը այս պահին պետք է իսպառ վերջացնել։ Դեռևս իշխող ստվերային կենտրոնները շարունակում են փորձել դա շահարվել։

4. Հարկային քաղաքականության փոփոխություն։ Այս պահին դեռևս քաղաքական դեկլարացիայի տեսքով։ Եթե ամեն ինչ ճիշտ ընթանա, սպասվում են ներդրումների հոսքեր՝ ինքնաբուխ կերպով և քաղաքական պատճառներով։

5. Ընտրություններ կարող են լինել միայն շատ լավ նախապատրաստական աշխատանք կատարելուց հետո, որ հետո 5 տարի ընտրվածների ձեռքին կրակը չընկնենք։

6. Այն քաղբանտարկյալները, որոնք արդեն դատապարտված են, Նախագահը պետք է ներում շնորհի, դատարանների վճիռների բողոքարկելը հետագայի հարց է, «նոր հանգամանքների» ի հայտ գալու հիմքով։

Սա դեռ հաղթանակ չի, կարող է հեշտությամբ վերածվել պարտության։ Խորքային փոփոխություններն են կարող հաղթանակ ապահովել, իսկ դրանք դեռ առջևում են՝ հույս ունենանք։

Շարքային հեղափոխականները, հատկապես վերջին օրերին հայտնված, չփորձեն սահմանափակել մտքերի ազատ փոխանակմանը։

Հ.Գ. Մտավորականներին հանգիստ թողեք, նրանց կոչումը սպասարկելն է, ընդամենը ճիշտ հրահանգներ տվեք ու վարձը չմոռանաք։ Իսկ կավեէնշիկներին հեռացրեք լրատվամիջոցներից, երկիրը կրկես չի։ Հիմա լուրջ խոսակցությունների ժամանակն է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը