Մի դարձրեք Նիկոլին ձեր երկար տևած «հավասարակշիռ» ու «կանխատեսելի» հանցավոր լռության պատասխանատուն
Ուսանողները
Նրանք անսպասելի ներուժ ցույց տվեցին։ Չցուցադրեցին՝ ցույց տվեցին։ Իրենք հենց այդպիսին են։ Նախորդ բոլոր շարժումների ժամանակ ուսանողներն ակտիվ էին ու համարձակ, բայց նրանց ակտիվության ու համարձակության խթանը մի տիեզերական ժամանակաշրջան խոսքի իրավունքից զրկված լինելն էր։ Այս սերնդի համարձակության հիմքը բավականին կրթված ու տեղեկացված լինելն է։ Նրանք այլ չափումների մեջ մեծացած սերունդ են։ Գեղեցկաբանություն չէ ընդամենը «ինտերնետային սերունդ» արտահայտությունը։ Այս սերունդը ունի մեծ տարածության զգացում, վիրտուալ տիրույթի զգացողություն, այս սերնդի այն հատվածը, որը կարողացավ արթնացնել քաղաքը, իսկ նրանք քիչ չէին՝ իրավագիտակից է, ինչով շատ տարբերվում է նախորդ շարժման ակտիվ երիտասարդությունից։ Նրանք զինված են իրենց իրավունքների իմացությամբ։ Նրանք չէին վախենում, որովհետև ներքին վստահություն ունեն, որ ոչ ոք իրավունք չունի ոտնահարել իրենց արժանապատվությունը, այստեղից էլ ծնվում է՝ «ոչ ոք չի կարող ոտնահարել իմ արժանապատվությունը» համոզմունքը, որի արդյունքում համարձակ դիմադրում են անօրինությանը։ Սա բոլորովին պաթոս չէ, սա մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք է տասնմեկ օրվա՝ զրույցների, վեճերի, անհամաձայնությունների ու տեսածի արդյունքում ձևավորված համոզմունք։
Նրանք ինքնակազմակերպվում էին ավելի արագ, քան որևէ հասուն առաջնորդ, նրանց միտքը ճկուն էր, ավելի` քան որևէ քաղաքագետի, նրանք հնարում էին հնարքներ տեղում ու իրականացնում վայրկյանական արագությամբ։ Նրանք տներից հանեցին դժգոհության մեջ խարխափող համաքաղաքացիներին ու իրականացրին Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Նիկոլը և իր համախոհները
Ժողովուրդը սիրում է համարձակներին։ Սկզբում սիրում է դիտել համարձակներին։ Հետո, երբ համարձակությունը հասնում է որոշակի նշաձողի, նաև միանում է համարձակներին։ Երբ համարձակները, օրինակ, հասնելով հրաժարականի պահանջին, հասնում են ավելի լուրջ՝ պետություն ղեկավարելու փուլին՝ համարձակին հետևող ժողովուրդն ընկրկում է մի պահ։ Ժողովուրդը սկսում է ինքն իր համար բերել փաստարկներ, որ նորեկը չի կարող ղեկավարել մի ամբողջ պետություն։
Այս միտքը հնչել է նաև ութսունութին, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, երկար ժամանակ կուռքի կարգավիճակ ունենալով, հասան պետության ղեկին՝ այս նախադասությունն էլի հնչեց։
Բերվում են ամենալուրջ փաստարկներից մինչև ամենաանհեթեթները։
Ժողովուրդը պահանջում է երիտասարդ, գեղեցկադեմ, չափազանց համարձակ հերոս-հեղափոխական, բայց՝ փորձառու ղեկավար։ Առաջինը մենք ունենք, երկրորդը՝ ․․․։ Հները տարիքով մեծ են, մեծ մասը՝ վարկաբեկված։ Երիտասարդ մասնագետներին, որոնք աշխատում են պետական ապարատում, ժողովուրդը կա՛մ չի ճանաչում, կա՛մ քիչ է ճանաչում։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեմ բերվող փաստարկներից երկուսը լուրջ են՝ նա չունի պետության ղեկավարման փորձ, նա հախուռն խառնվածք ունի և անկախատեսելի է։
Եթե մենք փնտրում ենք պետություն ղեկավարած մարդ, ապա դրանք նախորդ երեք նախագահներն են, որոնց պետության ղեկին տեսնելըչի կարող քննարկվել։ Մնացածը պետություն չեն ղեկավարել։ Տնտեսություն ղեկավարածների մեջ փորձառուներ և լավ մասնագետներ կան, սակայն հանրապետական տարիների բարքերի կրողն ու իրականացնողն են, ու ընտրություն լինել չի կարող։ Փայլուն տնտեսագետներ ու իրավաբաններ մենք ունենք։ Իրենց մասին, գոնե հեռանկարային առումով, պետք է խոսի վարչապետության գնացող Նիկոլ Փաշինյանը՝ կառավարման առումով հասարակության շատ բնական մտավախությունն ինչ-որ չափով փարատելու համար։
Ժողովուրդն անհրաժեշտություն ունի իմանալու այն թիմի գոյությունը, որը Նիկոլի վարչապետության դեպքում կղեկավարի պետության կարևոր օղակները։ Հարթակի վրա իրենց սատարումն արտահայտող դերասան, պատերազմի մասնակից, համաքաղաքացի փուլն ավարտված է։ Հարթակից ներքև սպասում են ավելի լուրջ խոսակցություն։
Կարևոր է, որ այս ընթացքում պետության կարևոր օղակներում բարձր մասնագիտական, մարդկային հատկանիշներով իրենց դրսևորած մասնագետները դուրս չմնան հնարավոր ղեկավար ռեսուրսի ցանկից միայն այն պատճառով, որ աշխատել են նախորդի օրոք։ Խոսքս առաջին հերթին բարձր որակավորմամբ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների մասին է։ Այդպիսիք կան։ Նրանց պետք է ներկայացնել ժողովրդին, որովհետև այլապես միայն հարթակին կանգնած համարձակ, խելացի, բարետես տղաների պարագան չի բավարարում այլևս պետություն ղեկավարելու մասին շատ աղոտ պատկերացում և մեծ անհանգստություն ունեցող ժողովրդին։
Այս պահին Նիկոլ Փաշինյանի դեմ հնչեցնում են նաև ամենաանկարևոր փաստարկները, ամենասխալ փաստերը, նաև՝ ամենաանձնական չարության վրա հիմնվածները։
ա) Նիկոլը չունի բարձրագույն կրթություն
Ես որպես լրագրող Նիկոլին ճանաչել եմ իր հոդվածներից, երբ նա դեռ ուսանող էր։ Նիկոլը փայլուն լրագրող էր։ Այսօր Երևանի պետական համալսարանի լրագրության բաժնում այդպիսի լրագրողներ չեն պատրաստում, ես շփվում եմ այդ բաժնից աշխատելու եկած դիպլոմավոր լրագրողների հետ։
Իսկ հիմա հեղինակի թույլտվությամբ մեջ եմ բերում Նիկոլ Փաշինյանի համակուրսեցու՝ Իզաբելա Ալեքսանյանի պարզաբանումը նրա՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին․ «Համալսարանի վերջին կուրսում Նիկոլն արդեն լուրջ մասնագիտական աշխատանքի մեջ էր, իր թերթն ուներ։ Հոդված էր տպել դեկանի քրոջ օրինախախտ գործունեության մասին, և դա կոնֆլիկտ դարձավ Նիկոլի ու դեկանի միջև։ Քանի որ աշխատելով շատ էր բացակայում դասերից, տարեվերջին բացակայությունները պատճառ դարձան նրան քննություններին չթողնելու, բայց բուն պատճառը հոդվածն էր, իհարկե։ Եթե Նիկոլը ուզեր ու խնդրեր, կարող էր վերականգնվել, բայց սկզբունքի, պատվախնդրության հարց էր, չարեց։ Եվ արդյունքում չհանձնեց ավարտական քննությունները։ Սա էլ դիպլոմի աղմուկ հանած թեման»։
բ) Ինչ վերաբերում է երիտասարդ լինելուն, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք ղեկավար դիրքեր զբաղեցրին Խորհրդային հզոր կայսրության փլուզումից հետո, Նիկոլի տարիքին էին և ավելի փոքր` 33-43 տարեկան։ Փորձ առհասարակ չունեին, յուրաքանչյուրն իր բնագավառում ուղղակի լավ մասնագետ էր, երբևէ ընդգրկված չէին եղել երկրի որևէ պետական օղակում։ Բայց ղեկավարեցին ու ստանձնեցին մեծ լրջության պաշտոններ։ Այստեղ չխառնենք իրար «չկարողացան» և «չուզեցին» բայերը։ Շատ բան կարողացան, բայց շատ բան չուզեցին անել այնպես, ինչպես խոստացել էին։
Ասածս չի նշանակում, թե ես որևէ մարգարեությամբ հաստատ գիտեմ կամ երաշխավորում եմ, որ Նիկոլը կկարողանա ղեկավարել, բայց բերվող փաստարկներին բերում եմ տրամաբանական հակափաստարկներ։
գ) Մեր հասարակությունը, որն արդեն բաղկացած է իրարից շատ տարբերվող շերտերից, ունի մի ստվար հատված, որի պատկերացումները ղեկավարի մասին ունեն խորհրդային կնիք։ Առաջին հերթին՝ տարիք, երկրորդ՝ ներկայանալի արտաքին։ Նիկոլ Փաշինյանն ու թիմը ժողովրդին ներկայացավ հեղափոխական արտաքինի ատրիբուտներով, որոնք գնահատվեցին և որպես նորի խորհրդանշան ընդունվեցին առաջադեմ ուսանողական միջավայրում, բայցևայնպես, ավելի տարեց քաղաքացիները ղեկավարից սպասում են ներկայանալի հագուկապ։ Անգամ այս հարցում նրա դեմ հնչում են թերահավատություն արտահայտող ոչ այնքան լուրջ կարծիքներ։ Կարծում եմ` ժամանակն է փոխել հողեր տրորած ու հաղթած հեղափոխականի հագուստը ու ներկայանալ այլ կեցվածքով, ինչով կվերանա հնչող մյուս՝ անկարևոր, բայց ներգործություն ունեցող հակափաստարկը։
դ) Նիկոլ Փաշինյանին ուղղված բոլոր դեմ փաստարկներից անպատասխան է մնում միայն մեկը՝ «անկանխատեսելիությունը»։
Այս անկանխատեսելիության շնորհիվ Սերժ Սարգսյանը տվեց իր անհավանական հրաժարականը, իսկ հիմա նույն անկանխատեսելիությունը խանգարում է Նիկոլ Փաշինյանին վարչապետի դերում պատկերացնելու համար։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մեր նախորդ երեք ղեկավարներից ոչ մեկը, մեղմ ասած, կանխատեսելի չեղավ 2008-ի մարտի 1-ի գիշերը, բայց նրանց երեքին էլ բնութագրելիս բոլոր սխալների ու հանցագործությունների թվում մենք «անկանխատեսելիության» բնորոշումը չենք օգտագործում։ Ցավոք, կանխատեսելիությունը ֆիզիկական ուժ չէ կամ տրամաբանության առկայություն, որ կարողանայինք խնդրել Նիկոլին ստուգատես հանձնել, բայց կա երկու հանգամանք, որ կարող է մեղմել անհանգստությունը․ Նիկոլը գիտի այն ուսանողական ցասման թափը, որի խմբավարը ինքն էր, և երկրորդ` այս երկար տարիների ընթացքում Նիկոլից ավելի լավ կրթություն ստացած, Նիկոլից ավելի լավ անգլերեն ու ռուսերեն խոսող, ավելի հավասարակշռված, փայլուն նիստուկացով երիտասարդ ու ոչ երիտասարդ գործիչները պետությունն այս սահմռկեցուցիչ վիճակին հասցրին, և այսօր պարզվեց, որ երկրի անվտանգության համար մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իսկ իրենք հավասարակշռված են։ Այս վիճակի համար մեկ պատասխանատուն «հավասարակշռված» ու երկար տարիներ լռած, փորձառու, ապահով, գեղատեսիլ վայրեր վայելած, հանցանքների մասին լռած, ստորացումներ կուլ տված ու դարձյալ միշտ հավասարակշիռ պետական գործիչների խավն է։ Նիկոլը կոտրեց «հավասարակշռությունը»։ Ես իրեն հաջողություն եմ մաղթում, իրոք հաջողություն եմ մաղթում՝ ակնկալելով այսուհետ հարթակից լսել այլ բովանդակության ու լրջության տեքստեր։
Մի բարդեք ձեր հանցավոր կանխատեսելիությունը Նիկոլի վրա։

Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ Հետք