Պարո՛ն Ռիժկով, գնա քո երկիրը և զեկուցիր, որ հայ ժողովուրդը խաղաղ իշխանափոխության մասին նոր էջ է գրում
Նիկոլայ Ռիժկովը մեր ժողովրդի հիշողության մեջ առավելապես մնացել է Սպիտակյան երկրաշարժի ժամանակից։ Հոգացավ վազվզոցի մեջ էր, նիստեր էր անում, փորձում՝ մեղմել հայոց ցավը։ Հայ ժողովրդի մտապատկերում նա Գորբաչովի ճիշտ հակապատկերն էր ու սիրվեց բոլորի կողմից։ Երեք տասնամյակ է անցել, և Ռիժկովը դեռ ՌԴ֊ի իշխանական վերնախավում է։ Հայ֊ռուսական խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, թե նախագահը։ Հաճախ է գալիս Հայաստան՝ պահպանելով երկրաշարժի օրերի՝ ժողովրդի հարգանքը։ Եվ ահա... Պատգամավորական մի խմբի հետ նա երեկ էլ մեր երկիր է եկել։ Իհարկե՛ հակաիշխանական համաժողովրդական հզոր շարժման առիթով։ Եկել է ու ցույց տվեց, որ մնացել է խորհրդային ժամանակների մտածողության մակարդակին, առավել ևս՝ ծերունական խնդիր ունի։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանում մայդան թույլ չի տա։ Մա՛րդ արարած, քեզ ո՞վ է ասել, որ մենք մայդան ենք անում։ Բացի դա էլ, դու անկախ պետության տարածքում ես, ո՛չ ՌԴ֊ի մարզերից մեկում։ Մեր խնդիրները մենք ենք լուծում և ձեր թույլ տալու կարիքը բնավ չունենք։ Ու նաև՝ վիրավորանք է հնչեցրել մեր շարժման և նրա առաջնորդի հասցեին։ Ո՞ր իրավունքով, պարո՛ն, ո՞վ ես դու։ Ինչո՞ւ ես ավերում հին օրերից ժողովրդի մեջ մնացած քո պատկերը։ Թե՞ կեղծ էր այն։
Ներկա հայ պատգամավորներից ոմանք քեզ տեղն են դրել։ Կեցցե՛ն։ Իսկ ՀՀԿ֊ականները ձկան պես լռել են, դրանով համաձայնություն տվել։ Դե, իրենց նոր ղեկավարը «դրսից տղա է կանչել» հայ ժողովրդի վրա։ Պարո՛ն Ռիժկով, գնա քո երկիրը և զեկուցիր, որ հայ ժողովուրդը խաղաղ իշխանափոխության մասին նոր էջ է գրում ժամանակակից պատմության գրքում։ Մենք ենք տերը մեր երկրի։ Իսկ դուք հետ կանչեք ձեր հայադավ լրտեսներին և մտածեք ռուսաց երկրի մասին, ում թշնամին չէ հայ ժողովուրդը։
Պարո՛ն Ռիժկով, գնա քո երկիրը և զեկուցիր, որ հայ ժողովուրդը խաղաղ իշխանափոխության մասին նոր էջ է գրում
Նիկոլայ Ռիժկովը մեր ժողովրդի հիշողության մեջ առավելապես մնացել է Սպիտակյան երկրաշարժի ժամանակից։ Հոգացավ վազվզոցի մեջ էր, նիստեր էր անում, փորձում՝ մեղմել հայոց ցավը։ Հայ ժողովրդի մտապատկերում նա Գորբաչովի ճիշտ հակապատկերն էր ու սիրվեց բոլորի կողմից։
Երեք տասնամյակ է անցել, և Ռիժկովը դեռ ՌԴ֊ի իշխանական վերնախավում է։ Հայ֊ռուսական խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, թե նախագահը։ Հաճախ է գալիս Հայաստան՝ պահպանելով երկրաշարժի օրերի՝ ժողովրդի հարգանքը։
Եվ ահա... Պատգամավորական մի խմբի հետ նա երեկ էլ մեր երկիր է եկել։ Իհարկե՛ հակաիշխանական համաժողովրդական հզոր շարժման առիթով։
Եկել է ու ցույց տվեց, որ մնացել է խորհրդային ժամանակների մտածողության մակարդակին, առավել ևս՝ ծերունական խնդիր ունի։
Ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանում մայդան թույլ չի տա։ Մա՛րդ արարած, քեզ ո՞վ է ասել, որ մենք մայդան ենք անում։ Բացի դա էլ, դու անկախ պետության տարածքում ես, ո՛չ ՌԴ֊ի մարզերից մեկում։ Մեր խնդիրները մենք ենք լուծում և ձեր թույլ տալու կարիքը բնավ չունենք։
Ու նաև՝ վիրավորանք է հնչեցրել մեր շարժման և նրա առաջնորդի հասցեին։
Ո՞ր իրավունքով, պարո՛ն, ո՞վ ես դու։ Ինչո՞ւ ես ավերում հին օրերից ժողովրդի մեջ մնացած քո պատկերը։ Թե՞ կեղծ էր այն։
Ներկա հայ պատգամավորներից ոմանք քեզ տեղն են դրել։ Կեցցե՛ն։ Իսկ ՀՀԿ֊ականները ձկան պես լռել են, դրանով համաձայնություն տվել։ Դե, իրենց նոր ղեկավարը «դրսից տղա է կանչել» հայ ժողովրդի վրա։
Պարո՛ն Ռիժկով, գնա քո երկիրը և զեկուցիր, որ հայ ժողովուրդը խաղաղ իշխանափոխության մասին նոր էջ է գրում ժամանակակից պատմության գրքում։ Մենք ենք տերը մեր երկրի։ Իսկ դուք հետ կանչեք ձեր հայադավ լրտեսներին և մտածեք ռուսաց երկրի մասին, ում թշնամին չէ հայ ժողովուրդը։
Միքայել Անանյանի ֆեյսբուքյան էջից