Լրահոս

17.02.2010 14:01


Կ. Բեքարյանի համար արձանագրությունների վավերացման հավանական ժամկետը մնում է փետրվար–մարտը

Կ. Բեքարյանի համար արձանագրությունների վավերացման հավանական ժամկետը մնում է փետրվար–մարտը

Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ «Հենարան» մամուլի ակումբում փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանն ասել է, թե Թուրքիան դեռևս քաղաքական որոշում չի կայացրել, և պարզ չէ՝ գնում է հայ-թուրքական գործընթացի ձգձգմա՞ն և փորձում այդտեղից որոշակի դիվիդենտնե՞ր քաղել, թե՞ վավերացման։ Այդուհանդերձ, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման հավանականությունը Կ. Բեքարյանը բավական մեծ է համարում։

-Հետևաբար, իմ կարծիքով, մենք դեռևս ունենք հավանականություն, և այդ հավանակային ժամկետն ինձ համար մնում է փետրվար-մարտ ամիսը, որովհետև դրանից հետո մենք գործ ենք ունենալու լրիվ այլ իրավիճակի հետ։ Հիմա կորցրած ամեն վայրկյանը հետո տարիների տեղ է ունենալու,- նշել է փորձագետը։

Նա նաև կողմ է, որ անկախ Թուրքիայի խորհրդարանի վավերացումից՝ ՀՀ ԱԺ-ն իր սովորական ընթացակարգով վավերացնի զույգ արձանագրությունները.

-Քո խնդիրը՝ որպես երկիր, կայանում է հետևյալում՝ յուրաքանչյուր սցենարի համար ունենալ պատրաստի արձագանք՝ քո ազգային և պետական շահերից բխող, բայց քո ստանձնած հատվածն իրականացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը