Կարծիք

28.04.2018 09:26


Լսե՛ք, ես որ տարիներ շարունակ գրում էի ՍՍ-ի դեմ, դուք լռում էիք ու ձեզ համար թիթեռ էիք նկարում

Լսե՛ք, ես որ տարիներ շարունակ գրում էի ՍՍ-ի դեմ, դուք լռում էիք ու ձեզ համար թիթեռ էիք նկարում

Դրսում հեղափոխություն է, որին ես էլ եմ մասնակցել ու մասնակցում: Ողջունել եմ ու ողջունում եմ համաժողավրդական ընդվզումը և, իհարկե, գնահատում եմ Նիկոլի քայլը, որին հաջողվեց հեռացնել ու հատկապես իմ տեսադաշտից կորցնել Սերժ Սարգսյանին, որն անձամբ իմ ընտանիքի դեմ է գործել (բայց անեծքի սովոր չեմ, միայն ցանկանում եմ, որ նա ու իր ընտանիքը ընկնեն մեր օրը):
Իսկ ահա Ֆեյսբուքում մարդիկ իրար են գզում ու նաև հարձակվում ինձ վրա:
Լսե՛ք, ես որ տարիներ շարունակ գրում էի ՍՍ-ի դեմ, դուք լռում էիք ու ձեզ համար թիթեռ էիք նկարում այս տարածքում:
Բայց հիմա, երբ ՍՍ-ն չկա, հանկարծ զգալի թվով խավարասերներ, որոնք մինչև վերջերս վախենում էին ՍՍ-ի մասին մի բառ գրել ու երբե՛ք չէին լայքում ՍՍ-ի ձախավեր կառավարման դեմ հրապարակած իմ գրառումները՝ այս օրերին ինձ նախատում կամ խրատում են, թե ես ինչ պետք է գրեմ կամ չգրեմ:
Այ, մորթապաշտնե՛ր, վախներդ չափել-պրծել եք ու հիմա նոր եկել ու ինձ բան եք սովորեցնո՞ւմ:
Բա ո՞ւր էիք անցած տարիներին, երբ ձեր էջերում ծաղիկներից, քեֆի սեղաններից, ոտանավորներից ու Լեպսից բացի, այլ բան չէի տեսնում:
Մտակաղապարներ, տաբուներ ջարդելու առումով հեղափոխությունը ես ավարտված եմ համարում, ինչն արդեն մեծ նվաճում է: Եվ կարող եմ հանգիստ իմ դիտարկումներն անել:
Մի՛շտ էլ գազոնային հրճվանքից հեռու եմ եղել, կռապաշտությունը մերժել եմ:
Երբե՛ք ոչ մեկի սրտին բալզամ քսելու համար չեմ գրել: Եվ մեղավոր էլ չեմ, որ ավելի էական ու խորքային բաներ եմ տեսնում, որոնց մասին եթե այսօր չգրես, վաղը ուշ կլինի:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը