Քաղաքական

27.04.2018 18:08


Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորներին։ Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

«ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաստատում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը»,-հայտարարել է նա։

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նշել էր, որ Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Խնդրում ենք մեզ համար հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաեւ մյուս բոլոր խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ։ Որքանով մեզ հայտնի է, այսօր նա Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպել»,-ասել էր Զատուլինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը