-«Եվրատեսիլի» նախընտրական մրցույթում հիանալի երգեց Եվա Ռիվասը, ես ողջունում եմ,-ասել է «Անկախ» թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Վահան Իշխանյանը՝ խոսելով մրցույթի ու դրան հաջորդած կրքերի մասին։ Նա ասել է, թե ինքը նախընտրական մրցույթը նայելիս է եղել իրեն անծանոթ 12 հոգու հետ, և ներկաները բոլորն էլ քվեարկել են Եվայի օգտին, սակայն նրանցից ոչ մեկի հաղորդագրությունը տեղ չի հասել։
-Տեխնիկական մի խնդիր է եղել, որ բոլորին վերաբերել է։ Իմ կարծիքով՝ Եվա Ռիվասի մրցակիցը ոչ թե Էմմին էր, այլ Անի Արզումանյանը, որը շատ ավելի լավ երգչուհի է,-նշել է Վ. Իշխանյանը։
Նույն թեմայի շուրջ խոսելիս «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը, թեև չի հետևել մրցույթի նախընտրական փուլին, սակայն ասել է, թե դա իր համար թինեյջերների մրցույթ է.
-Դա երիտասարդական լավ մրցույթ է, պետք չէ ազգովին միանգամից շեղվել դրա վրա, ուրիշ այնքան հոգսեր ունենք։ Դա փոքր քաղաքականություն է, դա «ճ» դասի մրցույթ է։ Լավն այն է, որ գոնե բեմից «քֆուր» չեն տալիս,-ասել է Ա. Մազմանյանը»
«Եվրատեսիլի» մասին

7or.am