Աշխարհ

27.04.2018 15:37


Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից

Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից

Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել.

«Եղել են բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի մեկին կայանալիք վարչապետի ընտրություններին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը