Աշխարհ

27.04.2018 15:09


Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ասպեկտները

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ասպեկտները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացք և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»,-ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը