Քաղաքական

27.04.2018 10:58


Երեկոյան հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը

Երեկոյան հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը