ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտնած տեղեկությունը, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի ապրիլի 27-ին կայանալիք նիստում:
«Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Ապրիլի 27-ի հետ կապված որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,-պարզաբանեց Բաղդասարյանը: