Կարծիք

26.04.2018 22:39


Ռուսական ԶԼՄ-ները այսօր էականորեն փոխել են հայաստանյան իրադարձությունների լուսաբանման տոնայնությունը

Ռուսական ԶԼՄ-ները այսօր էականորեն փոխել են հայաստանյան իրադարձությունների լուսաբանման տոնայնությունը

Ռուսական ԶԼՄ-ները այսօր էականորեն փոխել են հայաստանյան իրադարձությունների լուսաբանման տոնայնությունը։ Եթե առաջ չեզոք էին, հիմա Կարապետյանի վարչապեացման երաժշտությունն են նվագում։
Հավանաբար, դա տեղի է ունեցել ԱԺ-ում երեկվա քննարկումներից հետո։ ՀՀԿ-ականները որոշել են իրենց համար պախան կարգել Կարապետյանին։
Նրանք երկու հաղթաթուղթ են խաղացնելու՝ ԱԺ-ում մեծամասնությունն ու Ռուսաստանի «դաբրոն» ունենալու մասին քարոզը։

***

Հայկական հեռուստաընկերությունները ուղղորդված, համակարգված քարոզ են սկսում՝ Նիկոլին հակառուս հանելու ու Կարենին Կրեմլի «դաբրո» վերագրելու ուղղությամբ։
Դեռևս անուղղակի տեքստով քարոզում են, թե Կարեն Կարապետյանը իբր Կրեմլի հավանությանն արժանացած մարդ է ու դրան զուգահեռ ուղղակի ու անուղղակի ասում, թե Նիկոլը իրականում հակառուս գործիչ է՝ անցյալում լիքը բան է ասել ռուսների դեմ։
Սրանք սկսել են ռուսական «դաբրո» կոչվող թուրը ճոճել։

***

Ռուսները պետք է հստակ գիտակցեն, որ եթե հանկարծ իրենք կոպտորեն միջամտեն Հայաստանի ներքաղաքական գործերին ու չհարգեն ՀՀ քաղաքացիների դիրքորոշումը, ապա դրանից հետո Հայաստանում գեներացվելու են աննախադեպ հակառուսական տրամադրություններ՝ ինչը ռուսների քթից է գալու։

***

Երեկ գիշեր ՀՀԿ-ն որոշել է վերախմբավորել իր ջախջախված շարքերը, վերադասավորվել ու պատրաստվել վճռական ճակատամարտին՝ զորավար Կարենի գլխավարությամբ։ Նրանց կարգախոսն է լինելու՝ «Մահ կամ իշխանություն»։
Ընդհանրապես ադեկավատությունից զուրկ են։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը