Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը:
«Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ հասարակական բնականոն կարգը բոլորի կողմից պահպանման և հավաքների ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: