Ռ. Պետրոսյան. «Նախագահը նկատի է ունեցել մինչև ապրիլի 24–ն ընկած ժամանակահատվածը»
ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունները 100%-ով կվավերացվեն ՀՀ խորհրդարանում։
-Կոալիցիան կազմում է 90%-ից ավելին և կվավերացնի արձանագրությունները, որովհետև բացի ընդդիմությունից այդ հարաբերությունների հաստատմանը դեմ այլ արտահայտվողներ չկան,-ասել է նա։
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ արձանագրությունները կվավերացվեն առանց վերապահումների, որովհետև միջազգային երկկողմ պայմանագրերն այլ կերպ չեն կարող վավերացվել։
-Միջազգային պրակտիկայում միջպետական պայմանագրերի վավերացման ժամանակ տեղի չի ունենում այն, ինչ ցանկանում են մեր ընդդիմադիր գործընկերները։ Փա՛ռք Աստծո՝ ՍԴ-ն շատ իմաստուն որոշում կայացրեց և էլ խոսելու տեղ չթողեց,-ասել է նա։
Ռաֆիկ Պետրոսյանը նաև նշել է, որ շարունակելով նախաձեռնողական քաղաքականությունը՝ ճիշտ կլինի, որ Հայաստանն առանց Թուրքիային նայելու վավերացնի արձանագրությունները։ Պատասխանելով հարցին՝ ո՞ւր մնաց նախագահի այն հայտարարությունը, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի, ապա ինքը պատրաստ է հետ վերցնել ստորագրությունը՝ ՀՀԿ պատգամավորն ասել է, թե ողջամիտ ժամկետ ասելով՝ նախագահը նկատի է ունեցել մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը։
-Այս ժամկետից այն կողմ այլևս գնալ չի կարելի։ Իսկ ի՞նչ է մնացել միչև ապրիլի 24-ը, մանավանդ որ մարտի 4-ին էլ ներկայացուցիչների պալատում այդ հարցը դրված է քննարկման։ Եվ եթե այդ հարցը դրված է, փաստորեն, ողջամիտ ժամկետը մինչև մարտի 4-ն է։ Եթե մինչև մարտի 4-ը Թուրքիան չվավերացրեց, մենք հաջորդ քառօրյային կարող ենք քննել կամ մերժել այդ վավերացումը, կամ Հայաստանը կարող է հրաժարվել իր ստորագրությունից, ու հարցը վերջանա։ Մենք էլ է՛լ ավելի ինտենսիվ շարունակենք հետապնդել Հայոց ցեղասպանության հարցը, քան մինչև հիմա ենք արել,-նշել է նա։

7or.am