ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է վարչապետի կայքում դեսպան Միլսի խոսքի խմբագրման պատճառը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և Կարեն Կարապետյանի հանդիպման լուրի խմբագրման պատճառը: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնական էջում տեղադրվել, ապա խմբագրվել է լուրը՝ դեսպան Միլսի ուղիղ խոսքը հանվել էր տեքստից:
Ստորև ներկայացնում ենք ԱՄն դեսպանատան պարզաբանումը. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄն դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը դեսպանի մեկնաբանությունների և ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանությունն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:

Աղբյուրը՝ hetq.am