Քաղաքական

25.04.2018 16:25


Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ կայացած զրույցում:

«Մենք նման հարց չենք քննարկել, իսկ այդ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինքն անձամբ կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, եթե նման նախաձեռնություն լինի, Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց «եթե»-ներով չառաջնորդվել:

Այս խորագրի վերջին նյութերը