Քաղաքական

25.04.2018 12:54


Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան

Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը։

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը 7or.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի բողոքը, ապա նիստը պետք է կայանա 2-3 ամսվա ընթացքում։

Իսկ եթե չընդունի, նշանակում է՝ ներպետական դատական բոլոր ատյանները սպառվել են, և հաջորդ քայլը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը