Դոնալդ Թրամփը կրկին օգտագործում է Մեծ Եղեռն տերմինը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել, որում, ինչպես և անցած տարի, Հայոց ցեղասպանությունը բնութագրում է Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառակապակցությամբ՝ հետևելով իր նախորդ Բարաք Օբամայի օրինակին:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ մեկևկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք վերհիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները և սգում կորսված կյանքերի, բազմաթիվ տառապյալների համար», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
«Այս պահին մենք նաև ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որոնք ջանքեր են գործադրել՝ վերջ դնելու բռնություններին, և նրանց, ովքեր նպաստել են վերապրածներին օժանդակելուն և համայնքները վերականգնելուն, այդ թվում Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի, որը բռնություններին վերջ տալու ուղիներ էր փնտրում և ավելի ուշ Մերձավոր Արևելքի Օգնության հիմնադրամի միջոցով գումարներ էր հանգանակում հայ ժողովրդին օգնելու համար: Մենք խորին հարգանքով ենք նշում հայ ժողովրդի տոկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում», - հայտարարում է Դոնալդ Թրամփը:
«Հարգելով նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև խորհում ենք մեր հանձնառության մասին՝ երաշխավորելու, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք անցյալի ցավոտ էջերը ճանաչելու և դրանց հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժողական ապագա ստեղծելու ուղղությամբ», - ասված է ուղերձում:
«Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ աշխարհով մեկ՝ հարգելով զոհվածների հիշատակը, և հանձնառու ենք աշխատել միասին՝ կառուցելու ավելի լավ ապագա», - իր ուղերձը ամփոփում է Դոնալդ Թրամփը:

Աղբյուրը՝ Ազատություն