Լրահոս

15.02.2010 15:49


Ազատամարտիկ. «Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել»

Ազատամարտիկ. «Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել»

-Մենք շատ սակավապահանջ ենք մեր կենցաղում. իմ ընկերներից և ոչ մեկը բարվոք կյանքով չի ապրում, բայց մենք չենք տրտնջում, մենք շատ գոհ ենք, որ ապրում ենք մեր հայրենիքում,-«Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Պավել Մանուկյանը։

Խոսելով հայրենասիրության մասին՝ նա ասել է, թե իր հայրենիքի մեջ գծված «այս արհեստական սահմանները երբեք չի ընդունում».

-Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել։ Ես դա չեմ ընդունում։ Ես ընդունում եմ Նախիջևանի տարածքով պատմական մեր հայրենիքը։

Ազատամարտիկն ասել է, թե մեր երկրում իրականացվող քարոզչությունը շատ ողորմելի է.

-Հերոսանալը շատ դժվար բան է, բայց հերոս մնալը կրկնակի հերոսություն է պահանջում։ Շղարշ են նետում Պետոյի պես տղաների վրա։ Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, թող ների ինձ համայն հայությունը, բայց մեր սուրբ Եռաբլուրը հետագայում կարող է անվանվել մեղսագործների պանթեոն։ Եթե նույնիսկ մի մատնոց հող տանք ազատագրված տարածքներից, արցախյան պատերազմում նահատակվածներին մեղսագործ կհամարենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը