ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայաստանյան իրադարձությունների խաղաղ բնույթը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տակ երկխոսությանը:
«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»,-ասված է հայտարարությունում:
Գուտերեշը նաև երկրորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը և ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Աղբյուրը՝ Ազատություն