Աշխարհ

24.04.2018 09:41


«Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը». ԱՄՆ Պետքարտուղարություն

«Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը». ԱՄՆ Պետքարտուղարություն

Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։

«Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:

Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»,-նշվում է հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը