Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում
Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հատուկ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»:
Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Աղբյուրը՝ Ազատություն