Լրահոս

15.02.2010 15:12


Ընդդիմության ընտրած ճանապարհն արդյունավետ չէ՞ր

Ընդդիմության ընտրած ճանապարհն արդյունավետ չէ՞ր

Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընդդիմության պայքարը գնահատելով՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասել է, որ ընդդիմության ընտրած ճանապարհն արդյունավետ չէր, քանի որ վերածվեց կուսակցական պայքարի, մինչդեռ խնդիրը համազգային է։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոփոխություններին՝ Տիգրան Թորոսյանն ասել է, որ վատ է վերաբերվում խնդիրները նման կոպիտ, կացնային մեթոդներով լուծելուն։

-Նման բան նախկինում չի եղել, և ակնհայտ է, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, բայց քաղաքական հարցերն այդպես չեն լուծվում։ Առավել ևս ծիծաղելի է, երբ հայտարարվում է, որ փող չկա, որ պատգամավորները գնան և աշխատեն,- ասել է նա։

Նա նշել է, որ խորհրդարանի բյուջեում մշտապես հաշվարկներն արվել են ութ հոգու համար ոչ միայն Ստրասբուրգում աշխատելու, այլև նստաշրջանների միջև հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար, հետևաբար ամեն ինչ ակնհայտ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը