Կարծիք

23.04.2018 12:31


Ցույցերին մասնակցողների համար ավտանգության մի քանի կետ

Ցույցերին մասնակցողների համար ավտանգության մի քանի կետ

Հուսամ պետք չի գա, բայց ավտանգության համար մի քանի կետ եմ ուզում նշել (հատկապես նրա համար, որ իրար պանիկա պարունակող մեսիջներ չուղարկեք)
Եթե կուզեք կիսվեք․
1. ունենալ խմելու ջուր և թաշկինակ (եթե հարկ լինի թրջոցով շնչուղիները փակել)
2. ունենալ գլուխն, ականջները փակելու միոցներ` գլխարկ, բամբակ և այլն
3. արևի անմիջական ճառագայթների տակ երկար չկանգնել
4. մարդկանց միջև պիտի լինի թեկուզ փոքր, բայց տեղաշարժվելու համար տարածություն
5. հավաքների ժամանակ չծխել մարդկանցով շրջապատված լինելու դեպքում
6. սնվել թեթև մարսվող և ոչ կասկածելի ուտելիքներով (ունենալ թեկուզ 1 հատ կոնֆետ, որը օրինակ կարող է արյան ճնշման տատանման դեպքում պետք գալ)
7. կապի մեջ լինել հարազատների հետ, երեխաներին պահել տեսադաշտում, լինել նրանց կողքին
8. ուշադիր լինել շրջապատող մարդկանց վարքի նկատմամբ և իրավիճակի վերլուծություն կատարել
9. իմնանալ ՇՕ համարը` 1-03, իմանալ ովքեր են բժիշկները, առաջին օգնողները և պահել նրանց տեսադաշտում
10. միշտ հիշել, որ դու մենակ չես։

Անի Տերտերյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը