Քաղաքական

23.04.2018 10:00


Երեկոյան հանրահավաքից հետո կան բերման ենթարկվածներ

Երեկոյան հանրահավաքից հետո կան բերման ենթարկվածներ

Երևանի Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո կան բերման ենթարկվածներ, քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ գիշերվա ընթացքում իրենք փորձել են պարզել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն՝ ապարդյուն:

Փաշինյանը, հիշեցնենք, երեկ է ձերբակալվել՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց կարճ ժամանակ անց:

Այս խորագրի վերջին նյութերը