Կարծիք

23.04.2018 09:09


Մարդը ոչ մի կերպ չի կարող ընկալել, թե ինչո՞ւ պետք է հեռանա

Մարդը ոչ մի կերպ չի կարող ընկալել, թե ինչո՞ւ պետք է հեռանա

Սերժի դրության մեջ մտեք։ Մարդը 30 տարի իշխանության մեջ է, որից վերջին 10 տարին բուրգի գագաթին։ Այս ընթացքում՝ ռեժիմի ավտորիտար բնույթով պայմանավորված, կորցրել է կապը իրականության հետ։
Մարդը ոչ մի կերպ չի կարող ընկալել, թե ինչո՞ւ պետք է հեռանա, եթե իր կարծիքով, ունի իշխանություն պահելու բոլոր հնարավոր գործիքները՝ փող, ոստիական զորք, իր համար կռվող խուժան, գրպանը դրած քաղաքական դաշտ, իր տակ պառկած ԶԼՄ-ներ, լրագրողներ, վերլուծաբաններ, որոնք գեբելսյան քարոզչություն են իրականացնում։
Ու այսքանից հետո, մարդուն ասում ենք՝ դու քաղաքական դիակ ես ու պետք է հեռանաս։ Մարդը դեռ չի ընկալել, որ այլևս Հասայաստանի հասարակությունը Սերժ Սարգսյան անունով ղեկավար չի ճանաչում ու բոլոր հնարավոր ու օրինական միջոցներով դա արտահայտում է։
Ինքը չի հասկանում, որ մարդկանց չի կարող այլևս հնազանդեցնել ո՛չ իր փողով, ո՛չ ոստիկանական բանակով, ոչ խուժանով, ոչ գեբելսյան քարոզչությամբ։ Այս ամենը ադեկվատությունը կորցրած Սերժին պետք է բացատրի իր շրջապատը, եթե իրենք ադեկվատություն ունեն։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը