Կարծիք

23.04.2018 08:26


Նիկոլը հե՛նց սկզբում բարկացրեց աղային

Նիկոլը հե՛նց սկզբում բարկացրեց աղային

Ինձ թվում է՝ Նիկոլը հե՛նց սկզբում բարկացրեց աղային:
Աղան շքախմբով եկավ, նստեց-տեղավորվեց, նոր միայն Նիկոլն սկսեց հանգիստ, անշտապ հանել ուսապարկը, դանդաղ ու խնամքով դրեց հատակին, հետո սկսեց թեթև բաճկոնակը հանել...
Այս վայրկյանները մահացու էին բարդույթավորված աղայի համար, որը սովոր է ի՛նքը սպասեցնել բոլորին:
Բայց ահա՛, եկել-նստել է ու հիմա Նիկոլն է իրեն սպասեցնում:
Ինձ համար ահագին զվարճալի դրվագ էր դա:
Աղայի մռայլ դեմքի գույնը կապտականաչավուն երանգ ստացավ...Ախր, նման բան չէր կարող երևակայել:
Չգիտեմ՝ այդ պահին աղան գիտակցե՞ց, որ այսուհետ ոչ թե ժողովուրդն է սպասելու իր որոշումներին, այլ ի՛նքն է սպասելու ժողովրդի որոշումներին...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը