Կարծիք

23.04.2018 01:12


Գարիկ Մարտիրոսյան․ Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ

Գարիկ Մարտիրոսյան․ Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նա գրել է.

«Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում ապագայի համար, որը կապված է ներկայի հետ: Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Երևանում և երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ չինովնիկ և այդ պատճառով կարող եմ մտածել միայն, որպես հասարակ քաղաքացի: Չնայած մեկշաբաթյա ողջ բողոքն անցնում է խաղաղ, սակայն օր օրի կրքերը բորբոքվում են, մարդիկ շատ անհանգստացած են և պատկան մարմինների ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների և սխալների, որոնք հնարավոր չի լինի շտկել: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստին, որ բողոքողների շարքում միայն քաղաքական և ընդդմադիր գործիչներ չեն, այլ հասարակ քաղաքացիների մեծ զանգված՝ ուսանողներ, երիտասարդներ, դպրոցականներ:

Այսպիսով, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումներին: Մարդկանց ճակատագրերի հանդեպ եղեք պատասխանատու, եղեք ավելի իմաստուն, եղեք ադեկվատ մինչև վերջ, հարգեք մեր ազգին և արյունահեղություն թույլ մի տվեք!

Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հավատում եմ Հայաստանին և մեր ազգին»:

Այս խորագրի վերջին նյութերը