ԵՄ․ «Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն»
Եվրոպական միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ, որում ասվում է․
«Օրենքի տառին համապատասխան խաղաղ հավաքների անցկացումը համամարդկային և հիմնարար իրավունք է:
Եվրոպական միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեքորեն կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդարացիորեն և համաչափորեն՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:
Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն:
Նախագահ Արմեն Սարգսյանի կոչով ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորման շուրջ ներառական երկխոսությունը անչափ կարևոր է: Այդ առումով հիասթափեցնող և անհանգստացնող է այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխել իրավիճակի հետագա սրացումը»: