«Հումանիտար միջանցք բացեք՝ Սերժ Սարգսյանը հեռանա»․ Անդրանիկ Թևանյան
«Երեւանի փողոցներում ընթացող ցույցերն այլեւս առաջնորդների կարիք չունեն, ժողովուրդը ոտքի է կանգնել եւ ինքն է իր առաջնորդը»:hraparak.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։
«Սա արդեն իսկ համաժողովրդական ու համազգային գործընթաց է, հետեւաբար առաջնորդելու խնդիր չկա»,-ասաց նա: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր փողոց է դուրս եկել, որպեսզի թույլ չտա միջինասիական, մահմեդական կամ աֆրիկյան երկրների քաղաքական ավանդույթը Հայաստանում. «Սա Հայաստանի մահմեդականացման դեմ շարժում է, համազգային շարժում: Իհարկե, ավելի շուտ՝ Սահմանադրությունը փոխելու ժամանակ պետք էր կանխել, բայց ժողովուրդը հիմա է ոտքի կանգնել ու մանկապարտեզի երեխայից մինչեւ տարեց մարդ առաջնորդում են շարժումը, քանզի հասկանում են, որ սա ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հարցն է, այլ ցմահ իշխելու եւ Հայաստանը բոլոր կենսական հյութերով քամելու գործընթաց է: Սա ավելի շատ Հայաստանի լինել-չլինելու պայքարն է, այլ ոչ թե անձնավորված»:
Թեւանյանի խոսքով՝ քաղաքական գործիչները հատկապես այս օրերին պետք է կանգնեն ժողովրդի կողքին, ինքն անձամբ արդեն քանի օր է որպես քաղաքացի ու քաղաքագետ մասնակցում է․ «Սերժ Սարգսյանը այսօր շեշտակի անգամ դելեգիտիմզացիայի ենթարկվեց եւ ցույց տվեց, որ ինքը ադեկվատ չէ ու չի տիրապետում իրավիճակին, քաղաքական գործընթացներին», հետեւաբար, Թեւանյանի խոսքով, ամեն ինչ պետք է անել, որ Սերժ Սարգսյանը զերծ մնա իրավիճակի լարումից, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին։
«Ինչպես կարելի է հանդիպումից անմիջապես հետո հրահանգել ձերբակալել մեկին, որի հետ դու քիչ առաջ ես խոսել»:
Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ լեգիտիմության առումով Սերժ Սարգսյանը հիմա ավելի վատ վիճակում է, քան 2008 թվականի Մարտի 1-ից հետո:
Նա կոչ արեց իշխանության «ողջամիտ» խավին՝ կոչ անել Սերժ Սարգսյանին զերծ մնալ արյունահեղությունից. «Հասկանում եք, կոնկրետ այդ մարդու վտանգավորության խնդիրն է առաջացել, առաջին հերթին գուցե դաշնակցությունը կամ Արմեն Սարգսյանը, ինչու ոչ՝ առաջին, երկրորդ նախագահները բոլորը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները եւ այդ մարդուն ասեն, որ անձամբ իր վտանգավորության խնդիրն է առաջացել: Մշակեն բոլոր մեխանիզմները եւ տեղ թողնեն, այսպես ասած՝ հումանիտար միջանցք բացեն, որպեսզի ինքը հեռանա»:
Թեւանյանը վստահ է, որ Սարգսյանը նյարդային վիճակում է, քանի որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինքը նկատել է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին։
«Այդ հանդիպումով ինքը ցույց տվեց, որ այն փաստարկները, թե ինքը պետք է շարունակի, ելնելով Ղարաբաղի անվտանգությունից, անհիմն են: Այդ մարդուն չպետք է մոտ թողնել Ղարաբաղի հարցի բանակցություններին, քանի որ ինքը չորրորդ դասարանի մակարդակի չի տիրապետում բանակցային նրբություններին»:
«Հումանիտար միջանցք բացեք՝ Սերժ Սարգսյանը հեռանա»․ Անդրանիկ Թևանյան
«Երեւանի փողոցներում ընթացող ցույցերն այլեւս առաջնորդների կարիք չունեն, ժողովուրդը ոտքի է կանգնել եւ ինքն է իր առաջնորդը»: hraparak.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։