Լրահոս

15.02.2010 12:39


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Բարբյուս, Օրբելի, Հ.Հակոբյան, Քեռու, Սևաստոպոլյան փողոցների, իսկ Կենտրոն  վարչական շրջանում' Սարյան, Փարպեցի, Արամի, Տ. Գաբրիելյան փողոցների, Թումանյան փ. թիվ 25-ից բարձր, Պուշկինի փ. թիվ 15-ից բարձր, Տերյան փ. թիվ 6-27, Մաշտոցի պ. թիվ 17-40 հասցեների և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ջրվեժում թաղամասի պոմպակայանի շինարարության հետ կապված ս.թ. փետրվարի 17-ի ժամը 08.00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 08.00 կջրազրկվեն Մայակ, Բանավան թաղամասերը և հարակից տարածքները, իսկ Նոր Նորքի 5-րդ, 8-րդ զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07.00-10.00 և ժամը 19.00-23.00:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը