Քաղաքական

22.04.2018 14:20


Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լայն տարածման համար.

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը

Տարածել, տարածել, տարածել

***

Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից` նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։

Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։

Այս խորագրի վերջին նյութերը