Քաղաքական

22.04.2018 12:42


«Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու»․ Կարեն Կարապետյան

«Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու»․ Կարեն Կարապետյան

Հ Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Երևանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ․

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»:

Այս խորագրի վերջին նյութերը