Հանրապետության հրապարակում այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքն էր (տեսանյութ)
Այսօր՝ ժամը 10:00֊ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենան Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունները։
Ինչպես նախօրեին հանրահավաքից հետո հայտնել էր Փաշինյանը, Սերժ Սարգսյանը պատրաստ է քննարկել իր առաջարկած օրակարգը։
Փաշինյանը նշել էր, որ իրենք բանակցելու են Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնում փոխանցման պայմանների շուրջ։
Իսկ բողոքի այսօրվա գործողությունները թեև սկսվելու էին Էրեբունի համայնքից՝ ժամը 12։00-12։30, սակայն վաղ առավոտից արդեն Հանրապետության հրապարակում ցուցարարներն ինքնաբուխ կերպով հավաքվում են։
***
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը տևել է մի քանի րոպե․ Սարգսյանը կեսից հեռացել է:
***
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից մեկ ժամ հետո Նիկոլ Փաշինյանն ու հազարավոր քաղաքացիներ երթ էին իրականացնում Էրեբունի համայնքում։ Արցախի փողոցում նրանց ճանապարհը փակեցին վահաններով զինված ոստիկանները, և անսպասելի կերպով մտնելով քաղաքացիների մեջ՝ մեծ դժվարությամբ բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ կիրառեց։
Պատգամավոր Սասուն Միքայելյանը քաղաքացիներին կոչ արեց մնալ այնտեղ, իսկ մնացած բոլորին՝ դուրս գալ փողոց։
***
Հենց նոր բերման ենթարկվեցին նաև Սասուն Միքայելյանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Տեղեկություններ կան, որ բերման է ենթարկվել նաև Արարատ Միրզոյանը։
***
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը։

7or.am