Քաղաքական

22.04.2018 00:52


Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Քիչ առաջ ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է պատգմավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը:

«Սերժը դիմումա բանակցելու, բայց խուժանին լցնում փողոց՝ ավտո ջարդելու: Ոստիկանները հանգիստ կանգնած նայում են, թե ոնց են առանց պետհամարանիշների մեքենաներից դուրս գալիս ու հարվածում մեքենաներին: Դայա մնացել իրա միակ ուժը: Սանասարյան Դավիթին ձերբակալեցին»,-գրել է նա:

Դավիթ Սանասարյանի կինն էլ «Ազատությանը» փոխանցել է, որ փողոցում դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են մեքենան և Սանասարյանին դուրս բերելով՝ տարել են:

***

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանին ծեծելով բերման են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Դեմքի շրջանում են ուժեղ հարվածել, և դա այն պայմաններում, երբ ձեռքերը ետևում ոլորված ու պահված են եղել»,-նշեց Պետրոսյանը:

Փաստաբանն ասաց, որ Սանասարյանը տաքսիով տուն գնալիս է եղել, երբ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները նրան մեքենայից հանել ու բերման են ենթարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը