Աշխարհ

21.04.2018 22:14


Շառլ Ազնավուրը հայտարարությամբ է հանդես եկել

Շառլ Ազնավուրը հայտարարությամբ է հանդես եկել

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ն Ազնավուրի գրառումը ներկայացնում է ամբողջությամբ։

«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։

Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։

Այս խորագրի վերջին նյութերը