Անչափահաս Էրիկ Խաչատրյանին 3-7 տարվա ազատազրկման մեղադրանք առաջադրվեց՝ Հանրային ռադիո ներխուժելու համար
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո ներխուժելու ու ուղիղ եթեր պահանջելու համար ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանին: Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով, որով նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։
Այս մասին Factor.am-ը տեղեկացել է Էրիկի փաստաբան Ինեսա Պետրոսյանից:
Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն որոշում էր կայացրել ավելի վաղ ձերբակալված անչափահաս Էրիկի խափանման միջոցը փոխելու մասին և որոշվել էր նրան ազատ արձակել՝ հանձնելով ծնողի հսկողությանը: