Կարծիք

21.04.2018 12:13


Սահակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ

Սահակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։

«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ երկխություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց։

«Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,-ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը