«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը շարունակում է իր գործողությունների ծրագիրը: Այս օրերին քննարկվում է նաև շարժման կողմից ընտրված մեթոդաբանությունը, որը, ըստ փորձագիտական շրջանակների, Հայաստանում երբեք չի կիրառվել: Նշենք, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո հրապարակվում է հաջորդ օրվա գործողությունների ծրագիրը: Փողոցներ փակելը, կառավարական շենքեր շրջափակելը, տարբեր փողոցներով երթեր իրականացնելն այդ ծրագրի մասն են կազմում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարևորում է ընտրված մեթոդաբանությունը, բայց այլ հանգամանքների անհրաժեշտություն ևս տեսնում է:
«Ցանցային գործողություններ են տեղի ունենում, սակայն քաղաքական ձևակերպումներն, ըստ իս, դեռ կաղում են: Չկան քաղաքական ձևակերպումներ, քաղաքական բանաձևեր: Այս պահին առկա ձևակերպումները, բնականաբար, կարող են կոնսոլիդացնել հիմնականում երիտասարդներին, ուսանողներին, դպրոցականներին, բայց որպեսզի շարժման քաղաքական բովանդակությունը որոշակի ներքաղաքական տեքստ ստանա, պետք են նաև քաղաքական բանաձևեր, որը հասկանալի կլինի հանրության համար: Իհարկե՝ գլխավոր պահանջը հասկանալի է, սակայն այդ գլխավոր պահանջին հասնելու համար նաև այդպիսի քաղաքական ձևակերպումներ են պետք»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքական բանաձև ու, այսպես ասած, տեքստ չլինի, ապա իրավիճակը մաշեցման պրոցեսի կհանգեցնի. «Ցանկացած շարժում ուժեղ է ոչ միայն ցանցային գործողություններով, այլև քաղաքական բանաձևերով: Առանց քաղաքական բանաձևերի, այդ գործողությունները չեն կարող երկար ծրագրվել»:
Երվանդ Բոզոյանը շեշտեց՝ համամիտ է այն գնահատականների հետ, որ այս փուլում նյարդերի պայքար կա:
«Երկու կողմերից նյարդերը լարված են: Թեև իշխանություններն ու ցուցարարները դեռ կարողանում են զսպվածություն պահպանել, ինչը դրական է և ողջունելի: Կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ–որ մի պահի պետք է մի հարթություն ձևավորվի, որտեղ երկխոսության դաշտ կլինի: Առանց այդ երկխոսության, այս պրոցեսը չի կարող հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով: Սա է իմ մտահոգությունը: Որպես քաղաքացի ու քաղաքագետ՝ այն կարծիքին եմ, որ այդ դաշտերն անհրաժեշտ են խաղաղ ու հանդարտ հանգուցալուծման համար: Այդ դաշտում պետք է ավարտին հասցնել պրոցեսը»,–նշեց նա:
Նշենք, որ երկխոսության առաջարկ արդեն եղել է: Մասնավորապես՝ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր արել ու կողմերին հրավիրել երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դրա համար մի նախապայման կա. Արմեն Սարգսյանը պետք է տեղեկանք ներկայացնի, թե որ թվականին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից:
Հարցին, թե այդ երկխոսությունը ներկայիս պայմաններում որքանո՞վ է իրատեսական, քաղաքագետը պատասխանեց. «Իրավիճակը բավականին լարված է: Մեծ հաշվով հասկանալի է, որ ռադիկալացված վիճակ է: Բնականաբար, այս փուլում միգուցե երկխոսության գործընթացը այդքան էլ պոպուլյար չէ: Բայց անկախ ամեն ինչից՝ առանց այդ երկխոսության դաշտի հնարավոր չէ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Կարևորն այդ երկխոսության ֆորմատն է և բովանդակությունը, կարևոր է, որ սկսվի այդ պրոցեսը: Եթե չսկսվի, ապա այդ լարվածությունը կարող է վտանգավոր հանգուցալուծում ունենալ: Այդ պարագայում չի բացառվում նաև, որ թե՛ հասարակության, թե՛ մյուս կողմից պայթյուն առաջանա, ինչն, անկախ ամեն ինչից, վտանգավոր է»:
Ինչ վերաբերում է իշխանության մոտ առկա իրավիճակին, Երվանդ Բոզոյանը նշեց. «Իշխանությունը, ցավոք սրտի, ադեկվատ չէ: Գնահատականները ևս ադեկվատ ու անկեղծ չեն: Մինչև իշխանությունը չկանգնի իրականության առջև և անկեղծ գնահատականներով հանդես չգա, կարծում եմ, որ այս ռադիկալ իրավիճակը չի լիցքաթափվի: Իշխանությանը թվում է, թե ուժեղ է, հաղթել է բոլորին ու հանրությանը, ու ինչ–որ խառնակիչներ պարզապես խանգարում են տոնել հաղթանակը: Այս մտայնությունն ու պատկերացումը խաբուսիկ է: Եթե իրենք չգիտակցեն, որ այս իրավիճակի հիմնական աղբյուրն ու պատճառն իրենք են, կարծում եմ՝ պրոցեսները շատ ավելի վտանգավոր հանգամանքների կարող են հանգեցնել: Իրենք իրականության հետ որևէ աղերս չունեն, իրենք այլ հարթության ու տարածության մեջ են»:
«Իշխանությունը ադեկվատ չէ». Երվանդ Բոզոյան

Աղբյուրը՝ Past.am