Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ Արմեն Սարգսյանը գնացել էր հրապարակ (տեսանյութ)
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի գործողությունները այսօր ևս շարունակվում են։
Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց կրկին շրջափակել բոլոր փողոցները։ Իսկ այսօրվա քայլերթը մեկնարկելու էր Նոր Նորքից, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս, անգամ ուզում են Փաշինյանին բերման ենթարկել։
Քաղաքացիներին բերման են ենթարկում, ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Նոր Նորքում։
***
Ոստիկանությունն, ի վերջո, թույլ տվեց սկսել երթը, բայց քաղաքացիներին շարունակում են բերման ենթարկել։
Իսկ երեկոյան՝ ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրվելու։
***
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանինհրավիրել էր հանդիպման, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ նրան հրավիրել էր Հանրապետության հրապարակ։
Եվ քիչ առաջ Արմեն Սարգսյանն այցելեց հրապարակ։ Լսելի չէ, թե նա ինչ էր զրուցում Փաշինյանի հետ, բայց որքան հնարավոր եղավ հասկանալ, Փաշինյանը նրանից պահանջում էր ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու տեղեկանքը։
Սարգսյանն էլ, կարծես, նրան հրավիրում էր Արմենիա Մարոթ հյուրանոցում բանակցություններ անցկացնելու, բայց Փաշինյանը մնաց հրապարակում։ Լրագրողների հարցին՝ բանակցություններ կլինեն, Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ հուսով եմ։
Նշենք, որ Փաշինյանի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հանեց փողկապը։
***
Tert.am-ի տեղեկություններով նախագահԱրմեն ՍարգսյաննՆիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո հանդիպում է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի
Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ Արմեն Սարգսյանը գնացել էր հրապարակ (տեսանյութ)
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի գործողությունները այսօր ևս շարունակվում են։
Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց կրկին շրջափակել բոլոր փողոցները։ Իսկ այսօրվա քայլերթը մեկնարկելու էր Նոր Նորքից, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս, անգամ ուզում են Փաշինյանին բերման ենթարկել։
Քաղաքացիներին բերման են ենթարկում, ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Նոր Նորքում։
***
Ոստիկանությունն, ի վերջո, թույլ տվեց սկսել երթը, բայց քաղաքացիներին շարունակում են բերման ենթարկել։
Իսկ երեկոյան՝ ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրվելու։
***
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր հանդիպման, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ նրան հրավիրել էր Հանրապետության հրապարակ։

7or.am