Լրահոս

15.02.2010 10:49

Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԱՀԿ–ին կոչ է արել գործուն կերպով ներազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Ղազախստանը՝ որպես ԵԱՀԿ ղեկավար, պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամաբ կարևոր քայլեր ձեռնարկի։

-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իմ ղազախ կոլեգա Կանատ Սաուդաբաևը և ես մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Շուտով այս հարցի կապակցությամբ Ղազախստանի արտգործնախարարը կայցելի Բաքու և Երևան։ Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործել, և Թուրքիան այս խնդիրը լուծելու ուղղությամբ Աստանայից կարևոր քայլերի սպասում է,-նշել է նա։

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի լոնդոնյան ելույթը՝ Դավութօղլուն նաև  հայտարարել է, թե այն պարունակում էր ղարբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ իրատեսական քայլ չանելու մասին դիրքորոշում և պահանջ Թուրքիայից՝ պարզաբանել իր դիրքորոշումները։

-Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր մտադրությունների մասին։ Մենք կաջակցենք ցանկացած քայլի, որը կձեռնարկվի խաղաղության ապահովման ուղղությամբ,-ասել է նա։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։